DBC Yerevan

Գլխավոր / Մեր մասին

Մեր մասին

DBC Yerevan մարքեթինգային ընկերությունն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ՝ օգնելու բիզնեսին խթանել իրենց ծառայությունները, զարգացնել ապրանքանիշի վաճառքն ու տեղեկատվությունը: Մենք կատարում ենք․

1. Ռազմավարության մշակում և թիրախային գովազդների տեղադրում։

DBC Yerevan մարքեթինգային ընկերությունը մշակում է մարքեթինգային ռազմավարություններ՝ հարմարեցված բիզնեսի նպատակներին և թիրախային լսարանին: Սա ներառում է շուկայի հետազոտություն և մրցակիցների վերլուծություն։ Ծառայության մեջ ներառվում է՝ վճարովի գովազդային արշավները տարբեր հարթակներում, ներառյալ Google Ads-ը և սոցիալական մեդիայի գովազդները։

2. Վեբկայքի մշակում և օպտիմիզացում։

DBC Yerevan-ն առաջարկում է վեբ կայքերի պատրաստման մասնագիտացված ծառայություններ։
ՄԵնք նախագծում և զարգացնում ենք կայքեր, որոնք կօգնեն ընդլայնել Ձեր բիզնեսը, ձեռք բերել հաճախորդներ և ներկայացնել արտադրանքը օգտատերերին։

3.Սոցիալական մեդիայի կառավարում:

Մենք կարգավորում ենք սոցիալական մեդիայի բոլոր ասպեկտները՝ ստեղծելով սոցիալական լրատվամիջոցների օրացույց, գովազդային արշավներ և ներգրավվում հետևորդների հոսք՝ բարելավելով առցանց հաղորդակցման կապը: Ստեղծում այն ամենը,  ինչը կդարձնի ձեզ  հետաքրքիր հավանական հաճախորդներին։

4. Բրենդինգի և դիզայնի ծառայություններ:

Մենք օգնում ենք բիզնեսին հաստատել և պահպանել ապրանքանիշի կայուն ինքնությունը: Սա ներառում է լոգոյի ձևավորում, ապրանքանիշի ուղեցույցներ և մարքեթինգային գրավի ստեղծում, ինչպիսիք են պոստերներն ու այցեքարտերը: Բրենդինգի միջոցով ստեղծվում է ընկերության, արտադրանքի կամ ծառայության վիզուալ պատկերը: Այն շուկայում ապրանքի դիրքավորման, թիրախային լսարանի հետ կապի  հաստատման և առաջխաղացման համար է: 

5. Տեսանյութերի ստեղծում։

Շարժվելով ներկայիս պանջներին առաջարկում ենք մարքեթինգային նպատակներով գրավիչ տեսանյութերի փաթեթներ, ինչպիսիք են արտադրանքի ցուցադրման և բացատրական տեսանյութերը։

ՄԵՐ ԹԻՄԸ

Մեզ համար կարևորագույն կետերից մեկը թիմային աշխատանքն է։ DBC Yerevan-ի թիմը համալրված է հմուտ մասնագետներով, որոնք ունեն տվյալ ոլորտում կայուն փորձ և մեծ պահանջարկ։ Մեր թիմում են նորարարական և ստեղծարար մտքերով մասնագետներ, ովքեր միտված են բարելավվել և կյանքի կոչել Ձեր հեռանկարային պլանները։

«Միասին սկսելը սկիզբն է: Միասին մնալը առաջընթաց է, միասին աշխատելը հաջողություն է»: – Հենրի Ֆորդ․

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ