DBC Yerevan

ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԱՌՑԱՆՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սույն դրույթները և պայմանները (այսուհետև՝ «Պայմաններ»), ինչպես նաև դրանցում նշված բոլոր փաստաթղթերը, երբ ընդունվում են Ձեր կողմից, կազմում են պարտադիր համաձայնագիր (այսուհետև՝ «Համաձայնագիր»)՝ DBC Yerevan ԱՁ-ի, որը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Նիկոլ Դուման 67/3 հասցեում, ՀՎՀՀ՝ 27977556 («DBC Yerevan», «մենք», «մեզ», «մեր») և Ձեր («Դուք», «Հաճախորդ») միջև:

Պայմանները սահմանում են իրավաբանական դրույթներն ու պայմանները, որոնք կանոնագրքում են Ձեր կողմից DBC Yerevan մարքեթինգային ծառայությունների մատուցման և սպասարկման հարթակի https://dbc-yerevan.am/ («Կայք») օգտագործումը՝ Ձեր կողմից Արտադրանքը գնելու համար Հայաստանի Հանրապետության տարածքում («Տարածք»), և փոխարինում են բոլոր նախկին համաձայնագրերը, հայտարարությունները կամ պարտավորությունները: Սույն Պայմանները մենք հրապարակել ենք մեր կայքում, որը հասանելի է Ձեզ, և հետևաբար, խորհուրդ ենք տալիս տպել կամ պահպանել Համաձայնագրի մասը հանդիսացող սույն Պայմանների և բոլոր այլ փաստաթղթերի պատճենները:

1. ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
  • 1.1. Այն արտադրանքները, որոնք մենք վաճառում ենք Կայքում, նախատեսված չեն անչափահասների կողմից գնման համար: Մինչև 18 տարեկան անձիք կարող են դեպի Կայք մուտքի հնարավորություն ստանալ միայն ծնողի կամ օրինական խնամակալի հսկողությամբ և համաձայնությամբ:
  • 1.2. Դուք նաև հայտարարում և երաշխավորում եք, որ լիովին գործունակ և իրավասու եք կնքելու համաձայնագիրը սույն Պայմաններում շարադրված պայմաններով, դրույթներով, պարտավորություններով, հաստատումներով, հայտարարություններով և երաշխիքներով, ինչպես նաև պահպանել և կատարել սույն Պայմանները:
  • 1.3. Դուք հայտարարում և երաշխավորում եք, որ կարող եք վճարումներ կատարել կրեդիտային քարտով կամ Կայքում թույլատրված վճարման այլ եղանակով:
2. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
  • «DBC Yerevan-ի ծառայությունները» կամ «ծառայությունները» նշանակում է մարքեթինգային ծառայությունների մատուցում և սպասարկում։ Կայքում նշված ամբողջ Ծառայությունները, գները, առաջարկները և ակցիաները վավեր են և պարտադիր են միայն նշված ժամանակահատվածի համար, կամ, եթե ժամկետը նշված չէ, Ձեր դիտման սեանսի ընթացքում: Կայքում ներկայացված ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվությունը ներառում է Ծառայության հիմնական բնութագրերի նկարագրությունը:
  • Ծառայույունների պատկերները մեր կայքում ներկայացված են միայն պատկերային նպատակներով. Ձեզ մատուցվող ծառայությունների ձևը, գույնը և չափը կարող են տարբերվել մեր կատալոգում կամ մեր կայքում ներկայացված նմուշներից, և նման տարբերությունները արտադրանքի թերություն չեն հանդիսանում:
3. ԳՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
  • 3.1 Բոլոր գները նշված են տեղական արժույթով՝ ներառյալ ԱԱՀ-ն:
  • 3.2 Մենք իրավունք ենք վերապահում փոխել Գները ցանկացած պահի և մեր հայեցողությամբ, բայց Ծառայությունների Գների ցանկացած փոփոխություն, որոնք Դուք ընտրում եք նախքան պատվերը տեղադրելը, մեր միջև պայմանագրի մաս չի հանդիսանա, քանի դեռ այն մեր միջև հստակ համաձայնեցված չէ:
  • 3.3 Գները չեն ներառում փոխադրման, առաքման և ցանկացած այլ գանձում և վճար, որոնք հստակորեն նշված են որպես վճարման գործընթացի ընթացքում գնին ավելացվող լրացուցիչ ծախսեր, և որոնք կարող են տարբերվել՝ կախված Ձեր կողմից ընտրած առաքման եղանակից:
  • 3.4 Վճարումները կարող են կատարվել բանկային քարտերով կամ սույն Պայմաններում նշված այլ եղանակներով: Վճարման համար ընդունվում է հիմնական վճարային բանկային քարտերի մեծ մասը:
  • 3.5 Վճարումների հավաքագրման նպատակով մենք իրավունք ենք վերապահում համագործակցել երրորդ կողմի ծառայություններ մատուցողների հետ: Այդ կապակցությամբ Դուք կարող եք ստանալ ներկայացված հաշիվնրը և վճարման մասին հաղորդագրություններն այդ երրորդ կողմի ծառայություններ մատուցողից: Որպես կանոն, բոլոր հաշիվները պետք է վճարվեն մինչև հաշվում նշված ժամկետը: Վճարումների կետանցի համար կարող են տոկոսներ գանձվել օրական կտրվածքով՝ Կենտրոնական բանկի գործող տոկոսադրույքով, ինչպես նաև պարտքերի հավաքագրման համար ծախսերի դիմաց ողջամիտ վճարներ՝ համաձայն գործող Քաղաքականության:
  • 3.6 Բանկային քարտերով կատարվող առցանց վճարումների անվտանգության նկատառումներով բոլոր վճարային տեղեկատվությունը ծածկագրվում է: Քանի որ DBC Yerevan-ն աշխատում է վճարային ծառայությունների լիազորված մատակարարների հետ, կրեդիտային քարտերի մասին տեղեկատվությունը մշակվում է պատշաճ կերպով և վճարային քարտերի ոլորտի տվյալների անվտանգության միջազգային ստանդարտներին համապատասխան:


«DBC Yerevan» ԱՁ-ի մասին լրացուցիչ համապատասխան տեղեկատվությունը ներկայացված է ստորև:

  • Անվանումը՝ «DBC Yerevan» ԱՁ
  • Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Նիկոլ Դուման 67/3
  • Կոնտակտային տվյալները՝ Էլ. փոստը՝ dbc.yerevan@gmail.com
  • ՀՎՀՀ՝ 27977556
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Եթե Կայքի կամ սույն Պայմանների վերաբերյալ հարցեր ունեք, խնդրում ենք գրել մեզ հետևյալ հասցեով՝ dbc.yerevan@gmail.com: Մենք կգործադրենք ողջամիտ բոլոր ջանքերը՝ լուծելու բոլոր այն հարցերը և խնդիրները, որոնց մասին դուք մեզ կհայտնեք: