DBC Yerevan

վեբ կայքեր

Custom Website

4․ Վիճակագրություն

Վեբ տեխնոլոգիաների զարգացման հետ վեբ կայքերը ոչ միայն տեղեկատվությունը փոխանցող էջեր են, այլ նաև ստեղծում են հսկայական վիճակագրական բազա,գրանցում են այցելուի ողջ շարժը և հասկանում են այցելուի նախասիրությունները։ Կայքի միջոցով դուք կարող եք տեսնել այցելությունների քանակը, վերլուծել և հասկանալ ձեր այցելուների նախասիրությունը մինչ վաճառքը։

Գեղեցիկ և խելացի պատրաստված վեբ կայքը կօգնի ընդլայնել Ձեր բիզնեսը, ձեռք բերել նոր հաճախորդներ, ներկայացնել արտադրանքը համայն աշխարհին, և ոչ միայն ձեռք կբերեք նոր գործընկերների՝անկախ նրանց գտնվելու վայրից։
DBC Yerevan-ի կողմից առաջարկվող նորարական լուծումները հնարավորություն կտան լինել լավագույններից մեկը ոլորտում։ Մեր մասնագետները պատրաստ են հետաքրքիր և տարբերվող լուծումներ տալ վեբ կայքին՝դարձնելով Ձեր գործունեությունը ավելի տեսանելի։

Թվային աշխարհի տենդենցները ժամ առ ժամ փոխվում են և այս ամենին զուգընթաց պարտադիր պայման է դառնում վեբ կայք ունենալը։ Վեբ կայքը անհրաժեշտ է յուրաքանչյուր անհատի և կազմակերպության։ Այն հաճախորդների հետ կապ հաստատելու լավագույն միջոցն է։

Պաշտոնական կայքի օգնությամբ կարելի է ներգրավել նոր գնորդների կամ հաճախորդների, ինչպես նաև հնարավորինս մեծ թվով օգտատերերի տեղեկացնել սեփական ընկերության կամ սեփական գործունեության մասին։

Վեբ կայք ունենալու առավելություններն են ՝

1․ Հասանելիություն

Ինտերնետում ներկայանալու լավագույն միջոցը վեբ կայքն է։ Այն հնարավորություն է տալիս մշտապես հասանելի լինել հաճախորդների համար։ Վեբ կայքն աշխատում է Ձեզ համար 24/7 սկզբունքով, առանց հանգստյան օրերի։ Վեբ կայքը յուրաքանչյուր այցելուի ներկայացնում է ավելի շատ ինֆորմացիա, քան ինքներդ կամ որևէ աշխատակցի միջոցով կկարողանայիք դա անել։

2․ Ճանաչելիություն

Կայքը հզոր գործիք է մարքեթինգի և բրենդինգի համար: Ընկերությունները կարող են ցուցադրել իրենց ապրանքանիշի ինքնությունը, պատմել իրենց պատմությունը և փոխանցել իրենց յուրահատուկ արժեքային առաջարկը: Այն հարթակ է՝ կիսվելու հաջողության պատմություններով և փորձով: Մարդիկ վեբ կայքով կիսվելով ավելի լավ կկարողանան իրենց շրջապատին ներկայացնել ձեր ծառայությունների կամ ապրանքի մասին։

3․ Վսահություն

Ունենալով առանձին դոմեյնով գործող վեբ կայք, ունենում եք առանձին հասցե ինտերնետում՝ նմանվելով ինտերնետի հսկաներին ։ Ձեռք եք բերում վստահություն, քանի որ վեբ կայքով եզակի եք դառնում, մինչդեռ մեծ պորտալներում և սոցիալական ցանցերում դուք շատ նման եք մյուսներին։ Իսկ ճիշտ մշակված կայքը կարող է առանձնացնել ընկերությանը իր մրցակիցներից և ներգրավել մեծաքանակ հաճախորդների։

Website

Please enable JavaScript in your browser to complete this form.