DBC Yerevan

Գլխավոր / Ծառայություններ / Վեբ կայքեր վճարային համակարգով

վեբ կայքեր վճարային համակարգով

websites with a payment system

4․ Վիճակագրություն

Կայքի միջոցով դուք կարող եք տեսնել այցելությունների քանակը, վերլուծել և հասկանալ ձեր այցելուների նախասիրությունը մինչ վաճառքը։ Խանութներում վիճակագրությունը հիմնականում ձևավորվում է վաճառքի վրա։ Կայքի միջոցով դուք կարող եք տեսնել այցելությունների քանակը, վերլուծել և հասկանալ ձեր այցելուների նախասիրությունը մինչ վաճառքը, և հասկանալ, թե ինչն է խանգարում վաճառքին։

Գեղեցիկ և խելացի պատրաստված վեբ կայքը կօգնի ընդլայնել Ձեր բիզնեսը, ձեռք բերել նոր հաճախորդներ, ներկայացնել արտադրանքը համայն աշխարհին, և ոչ միայն ձեռք կբերեք նոր գործընկերների՝անկախ նրանց գտնվելու վայրից։
DBC Yerevan-ի կողմից առաջարկվող նորարական լուծումները հնարավորություն կտան լինել լավագույններից մեկը ոլորտում։ Մեր մասնագետները պատրաստ են հետաքրքիր և տարբերվող լուծումներ տալ վեբ կայքին՝դարձնելով Ձեր գործունեությունը ավելի տեսանելի։

Թվային աշխարհի տենդենցները ժամ առ ժամ փոխվում են և այս ամենին զուգընթաց պարտադիր պայման է դառնում վեբ կայք ունենալը։ Վեբ կայքը անհրաժեշտ է յուրաքանչյուր անհատի և կազմակերպության։ Այն հաճախորդների հետ կապ հաստատելու լավագույն միջոցն է։

Պաշտոնական կայքի օգնությամբ կարելի է ներգրավել նոր գնորդների կամ հաճախորդների, ինչպես նաև հնարավորինս մեծ թվով օգտատերերի տեղեկացնել սեփական ընկերության կամ սեփական գործունեության մասին։ Իսկ վճարային համակարգով վեբկայքերը հնարավորություն կտան մեծացնել վաճառքների թիվը մի քանի անգամով։

1․ Հասանելիություն

Վճարային համակարգով վեբ կայքն աշխատում է 24 ժամ և առանց վաճառողի։ Շատ օնլայն խանութներ ֆիզիկական հասցե չեն ունենում, հետևաբար կարևոր է, որ օգտատերը կարողանա հեշտ գտնել իրեն հետաքրքրող ապրանքատեսակը, ապա ցանկության դեպքում կարողանա միանգամից գնել այն։

2․ Ճանաչելիություն

Կայքը հզոր գործիք է մարքեթինգի և բրենդինգի համար: Ընկերությունները կարող են ցուցադրել իրենց ապրանքանիշի ինքնությունը, պատմել իրենց պատմությունը և փոխանցել իրենց յուրահատուկ արժեքային առաջարկը։ Մարդիկ ավելի լուրջ են վերաբերվում այն խանութներին, որոնցից գնումներ կարող են կատարել նաև կայքի միջոցով և ինքնստինքյան բարձրացնում Ձեր ճանաչելիությունը։

3․ Վսահություն

Ունենալով առանձին դոմեյնով գործող վեբ կայք, ունենում եք առանձին հասցե ինտերնետում՝ նմանվելով ինտերնետի հսկաներին ։ Ձեռք եք բերում վստահություն, քանի որ վեբ կայքով եզակի եք դառնում, մինչդեռ մեծ պորտալներում և սոցիալական ցանցերում դուք շատ նման եք մյուսներին։ Օգտատերերը մինչ գնում կատարելը տեսնում են մարդկանց կարծիքները պրոդուկտի կամ ծառայության վերաբերյալ, կարդում պրոդուկտի նկարագրությունները և դրանից հետո միայն վստահորեն կատարում գնումներ։

Website

Please enable JavaScript in your browser to complete this form.